ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43․65 տոկոսը․ նախնական տվյալներ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43․65 տոկոսը․ նախնական տվյալներ
24.09.2018 | 11:33

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության նախնական տվյալները` քվեարկությանը մասնակցել է 370,323 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի՝ 848,343-ի 43․65 տոկոսը: ԿԸՀ նախագահի խոսքով, Երևանի ավագանու նախորդ՝ 2017-ի մայիսի 14-ին անցկացված ընտրությունների համեմատ մասնակցել է 25,097 ընտրողով ավելի: Նախորդ ընտրություններին մասնակցել էր 345,226 մարդ, որը կազմում էր ընտրողների ընդհանուր թվի 40.99 տոկոսը:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ